00:00:00

Քոչարյանի որդիները բանակցում են ՀՅԴ վերնախավի հետ

22:19, 30 ապրիլ 2019

Այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ ՀՅԴ-ն մայիս- հունիս ամիսներին պատրաստվում է անվստահության գործընթաց սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ուշագրավ է, որ նման խոսակցություններ շրջանառվում են այն ժամանակ, երբ մամուլում կան տեղեկություններ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն էլ պատրաստվում են ակտիվ գործողությունների՝ ի պաշտպանության սահմանդրական կարգի տապալման, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի։ ՀՅԴ-ն իր վերնախավով եւ տարիների գործունեությամբ մշտապես ցույց է տվել, որ հանդիսանում է տվյալ օրվա իշխանության կցորդն ու կամակատարը։ ՀՅԴ-ական շատ գործիչներ պարտք են Քոչարյանին՝ այսօրվա ազատության համար, շնորհակալ նաեւ Սերժ Սարգսյանին՝ քաղաքական «կռիշ» լինելու համար։ ՀՅԴ-ն քաղաքական լուսանցքում հայտնվեց նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, երբ այս կուսակցությունը, որին ըստ էության նվիրվում էին ավանդական հինգ- վեց տոկոս՝ ԱԺ-ում ներկայացված լինելու համար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում դուրս մնաց քաղաքական դաշտից։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՅԴ-ականների եւ Քոչարյանի թիմակիցների շահերը հերթական անգամ համընկել են։ Երկուսն էլ պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, եւ փորձում են հավաքագրել մարդկանց, ովքեր նույնպես կիսում են իրենց կարծիքները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Քոչարյանի կողմից որպես բանագնացներ ներգրաված են Սեդրակ եւ Լեւոն Քոչարյանները, ովքեր պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչների հետ։ «Փողը պրոբլեմ չէ»,- Դաշնակներին հավաստիացրել են Քոչարյան եղբայրները։ Կան տեղեկություններ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմում կարող են հանգրվանել նաեւ ասֆալտին «փռված» որոշ գործիչներ, եւ թաղային հեղինակություններ, ովքեր չեն հարմարվել նոր Հայաստանում։ ՀՀԿ-ից նեղացածներից ոմանք եւս տեղ կգտնեն այդ «բանակում»։ Ի դեպ բոլոր տեսակի հանդիպում- քննարկումները եւ հնարավոր պայմանավորվածությունները կատարվում են նախկին ՀՀԿ-ական, ժամանակին բարձր պաշտոններ զբաղեցրած անձին պատկանող հյուրանոցային համալիրում։ Այս մասին առավել մանրամասն՝ հաջորդիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր