00:00:00

Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. պետնախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

22:00, 30 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 30-ին  գյուղատնտեսության նախարար  Ժիրայր Միրզոյանի,  շրջվարչակազմերիղեկավարների, ինչպես նաև պաշտպանության նախարարության և   արտակարգ  իրավիճակների պետական ծառայության  ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել էաշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի ընթացքում    հակահրդեհային և հակակարկտային  կանխարգելիչ միջոցառումների  անվտանգ կազմակերպման հարցերը:

Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Վերջինս ներկայացրել է գարնանացանի ընթացքի վերաբերյալ ցուցանիշներ, նշել, որ պահանջված սերմերի տրամադրումը գտնվում է ավարտման փուլում և ուշացումներ չեն նախատեսվում: Խոսելով  հակահրդեհային և հակակարկտային  պաշտպանության մասին՝ Ժ. Միրզոյանը մասնավորապես  նշել է. «Գործընթացը իրականացվում  է երկու եղանակով՝ քիմիական և մեխանիկական: ՄԻնչև մայիսի 6-ը նախատեսվում է ավարտին հասցնել քիմիական եղանակով պայքարը, իսկ մեխանիկականը՝  կախված եղանակային պայմաններից՝ նախատեսում ենք ավարտել մինչև հունիսի սկիզբ»:

Գ. Մարտիրոսյանը լրացուցիչ պարզաբանումներ  ստանալաով վարչակազմերի ղեկավարներից  նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նվազագույնի հասցվի ցանքատարածություններում  հրդեհների  պատճառով բերքի կորուստը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ միջոցներ: «Այս տարի ունենք  գոհացնող նախադրյալներ  բոլոր մշակաբույսերից լավ բերք ստանալու համար: Այդ իսկ պատճառով  պետք է օգտագործենք    հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար մեր ամբողջ հնարավորությունները՝ վնասները նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Խորհրդակցությանը արտակարգ  իրավիճակների պետական ծառայության  տնօրենի տեղակալ Վլադիկ Խաչատրյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող աշխատանքների մասին մանրամասներ:

Հանդիպման ավարտին պետնախարարը հորդորել է սերմերի և պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ   տեղերում բացատրական  աշխատանքներ տանել դրանց ճիշտ և անվտանգ օգտագործման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր