00:00:00

ԱԱԾ-ի դեմ գրառումներ արած թաղապետի տեղակալը մեկ ամսով արձակուրդ է գնացել

21:41, 30 ապրիլ 2019

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառումներ էր արել, որից հետո փակել էր էջը, մեկ ամսով արձակուրդ է ձեւակերպել։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը։ «Այսօրվանից գտնվում է արձակուրդում՝ մեկ ամիս»,- ասաց թաղպետը, հավելելով, որ տեղակալն իր հաշվին է արձակուրդ գնացել։  Հարցին, թե ի՞նչն  է պատճառը, որի համար Արամ Մանուկյանը երկարատեւ արձակուրդ է վերցրել, Գեւորգ Բաբայանը հայտնեց, որ տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մոտ կես ժամ պարբերականությամբ ակնհայտ հակակրանք պարունակող գրառումներ է կատարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հանդեպ, ընդհուպ՝ կասկածի տակ է դրել հեղափոխության իրական լինելը. «տպավորությունա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք»։ Նրա այս վերջին գրառումները հիմնականում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ էին և ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի։ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։  Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»,- գրել է նա։ Գրառումներից հետո Արամ Մանուկյանը փակել է էջը, իսկ հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նշենք, որ ավելի վաղ Արամ Մանուկյանը գրառում էր կատարել, որն ուղղված էր իր անմիջական ղեկավարին՝ Գեւորգ Բաբայանին։ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել էր նա ու դարձյալ անհետացել։ Նա այդ ժամանակ հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր