00:00:00

Վթար «Կովկաս» ռեստորանի մոտ. Բախումից հետո «ՎԱԶ-21010»-ը բախվել է գազի բաշխիչ կայանին, առաջացել է վառելիքի արտահոսք

20:23, 30 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 15:30-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Կովկաս» ռեստորանային համալիրից դեպի Վանահովիտ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Renault Logan» (վարորդ՝ 59-ամյա Ջ. Ս.) եւ «ՎԱԶ-21010» մակնիշների (վարորդ՝ 29-ամյա Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, առաջացել է վառելիքի արտահոսք: Տուժածներ չկան: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների աշխատանքների ավարտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր