00:00:00

Արման Թաթոյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

20:34, 30 ապրիլ 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր աշխատանքը Ազգային ժողովի պատգամավորների հետ ինչպես անհատապես, այնպես էլ հանձնաժողովներում։ Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն ունի ինչպես չեխ գործընկերոջ, այնպես էլ Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր