00:00:00

ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրով ՀՀ ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

19:00, 30 ապրիլ 2019

Միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Մասնավորապես՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրի իրականացումն է, որի շրջանակում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված է ՔԿՃՄ դեպքի վայրերից աղտոտվածության աստիճանը հայտնաբերող, չափումներ և նույնականացում իրականացնող համակարգերով, ինչպես նաև քրեագիտական ծախսվող նյութերով, քրեագիտական հետազոտություններ իրականացնող տեխնիկայով և տարբեր աստիճանի անհատական պաշտպանիչ միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր