00:00:00

Անձրեւ, կարկուտ, օդի ջերմաստիճանը կնվազի

18:33, 30 ապրիլ 2019

Հանրապետության տարածքում Ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը, 5-ին հյուսիսային շրջաններում, 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3, 3-4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-ին՝ կեսօրից հետո, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր