00:00:00

Փաշինյանը պետք է աշխատի, ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին. Փոլ Սթրոնսկի

18:34, 30 ապրիլ 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի աշխատել եւ վերջ տա ԱՄՆ-ի հետ քաղաքականություն խաղալուն։ Այս մասին Twitter-ում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ մեկնաբանելով Փաշինյանի քննադատությունն ԱՄՆ հասցեին։ Նա նշում է, որ ԱՄՆ-ը դժգոհ էր Քոչարյանից եւ Սարգսյանից 2008-ին, ուստի դադարեցրեց «Հազարամյակների մարտահրավերների» ֆինանսավորումը։ Քարնեգիի փորձագետը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը զգալիորեն ավելացրել է օգնությունը Հայաստանին իշխանափոխությունից հետո։ «Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է փող, բայց դանդաղ է տալիս, 6 ամսում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 14 մլն դոլար որպես հավելյալ ֆինանսավորում։ Փաստորեն, անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 25 մլն դոլար. սա ավելի է, քան երբեւէ եղել է 1992-ից։ ԱՄՆ-ը պատրաստ է ավելին տալ, մանավանդ եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի քաղաքականության առաջնահերթություններում, եւ նրանց ծրագիրը պարզ լինի»,-գրում է փորձագետը։ Սթրոնսկին նաեւ անդրադարձել է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հասկանում են Հայաստանի շահը սփյուռքի պատճառով։ «Սակայն, հայ ականազերծողների գտնվելը Սիրիայում ռուսների հետ՝ ԱՄՆ-ի համար մեծ հարց է»,- գրում է նա։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը երկար ժամանակ դիմակայել են Ռուսաստանի ճնշմանը՝ ուժեր ուղարկել Սիրիա, բայց Հայաստանն առայժմ միակ երկիրն է, որը համաձայնել է դրան։ «ԱՄՆ-ը  այդ ականազերծողներին սովորեցրել է որպես Հայաստանում ականազերծման ԱՄՆ աջակցություն։ Դա 1 մլրդ դոլարի չափով օգնություն էր, որը տրամադրվել էր Հայաստանին։ Ուստի նրանց տեղակայումը Սիրիայում Ռուսաստանի հետ հատկապես վատ է երեւում ամերիկյան լսարանի աչքին»,- կարծում է նա։ Սթրոնսկին ընդգծել է, որ Արեւմուտքին ոչ մի մեսիջ չի արվել, եւ չի ըմբռնվել այն, թե ինչպես դա կպատկերվի Հայաստանի եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների համար։ «ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամուր են, եւ դա ակամա սխալ չէ։ Բայց Փաշինյանն աշխատանք ունի, եւ նա պետք է աշխատանք կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»,- ամփոփել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր