00:00:00

Սպայկա ընկերության թաքցրած հարկերի ծավալը կարող է մեծանալ. Անանյան (տեսանյութ)

18:21, 30 ապրիլ 2019 Տնտեսություն

«Ինչո՞ւ եք ուզում, որ հարկային վարչարարը քաղաքական հայտարարություն անի: Ես որևէ քաղաքական հայտարարություն անելու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ գործառույթ»։ Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նախկին իշխանությունների հովանավորչությամբ են որոշ ընկերություններ խուսափել հարկերի լիարժեք վճարումից: «Քննությունը կպարզի՝ դա նախկինների արածն է, թե չէ»,- հավելեց նա: Անդրադառնալով Սպայկա ընկերության գործին՝ Անանյանն ասաց, որ թաքցված հարկերի ծավալը կարող է մեծանալ: 2015 թվականի գործունեության ստուգման արդյունքում լրացուցիչ 7 մլրդ դրամ հարկային պարտավրություն է արձանագրվել: Ըստ Անանյանի՝ 2015-2018 թվականների ժամանակաշրջանի համար դեռ հաշվարկներ պետք է իրականացվեն: https://www.facebook.com/irakanum.am/videos/658066041320157/?__xts__[0]=68.ARCi0gWLT5ZEwHzc9ZKoQLAMQxef24Mj_fN-0Etgwtf1bSyEi7_4vhMB20GHCT94rXxUmFpux4G2C7xwcrevqiXFz7XkjrKgCRi4mzPXrsbKaDwUnGqM7C0E3O_NLiq2iwEaFv_jWw1FCgoRaKXsltefNddA_aS4_VrQdMkyNSU8qVWKMK1t9g_L_TmuAFvBn3lzGOkaHuwvjsiKyaad14hTsCb-BvwcphimWLdIHxJPZbbQUdAqaNtIsSM7PZFHKVwQuRLdqWIxu4RUNFiBzYI-LIL2vWTGIYNknXGMqmYGeNQ_zX5cFX3RtRqPBbU4ZlFtvGXT84eLZH-g-ke6lbvmOybIs-FFZZuhCGSx&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր