Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը:
Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Համերգին Աննա Հակոբյանին ուղեկցել են երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները: