00:00:00

Ես իրեն կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի․ Դավիթ Սանասարյանը՝ Արթուր Վանեցյանին

17:58, 30 ապրիլ 2019

Պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ բացառվում է, որ ինքը տեղյակ լիներ անգամ չնչին կոռուպցիոն քայլերի մասին ու չկանխեր դա՝ իրավապահներին դիմելով ու ծառայողական քննություն նշանանակելով։ Հիշեցնենք՝ Սանասարյանը մեղադրվում է «հեմոդիալիզի գործով» պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար։ Լրագրողների հարցին՝ Սանասարյանն անձամբ խնդիրներ ունի՞ ԱԱԾ ընօրեն Արթուր Վանեցյանի հետ, բանախոսը պատասխանեց․ «Նախ, առաջին հերթին, իմ ու պարոն Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով չպետք է կապ ունենան այդ գործի հետ։ Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, և առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի․ սա մեկ։ Երկրորդ՝ մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, որևէ խնդիր չի եղել, այսքանը։ Բայց, կոչս շատ հստակ է, որ չխառնվեն այն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետև դա հետագայում ազդելու է իրավական գործընթացների վրա»։ Ընդգծենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն օրերս լրագրողների հետ զրույցում նշել էր՝ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, առերեսումներով։ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ ընդգծեց՝ մտահոգված են այն հանգամանքով, որ Սանասարյանի գործի հետ կապված՝ ԱԱԾ տնօրենը հրապարակավ ելույթ է ունենում այս հարցի շուրջ ու խոսում նախաքննության՝ հիմնավորված լինելու մասին։ «Կարծում ենք, որ այստեղ՝ անմեղության կանխավարկածն իր հերթին, բարձրաստիճան պաշտոնյան, որը նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող իրականացնող անձ չէ, քանի որ քրեական դատավարության համաձայն՝ քննիչն անկախ է, ենթարկվում է օրենքին։ Նրա նկատմամբ հսկողություն է իրականացվում դատախազության կողմից, և ոչ երբեք ԱԱԾ կառույցի կողմից», - նշեց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր