Բուենոս Այրեսում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 29-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էսթերա Մկրտումյանի և դեսպանության անձնակազմի հետ:
Դեսպան Մկրտումյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական առաքելության հիմնական ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են Արցախի պատվիրակության Ուրուգվայ կատարած այցին, ինչպես նաև Արգենտինայում շարունակվող հանդիպումների ընթացքին: