00:00:00

Խախտվում է արցախցու հաղորդակցության և ազատ տեղաշարժի իրավունքը. Արցախի ՄԻՊ-ը ՀՀ ԱԺ-ում է

16:47, 30 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ՀՀ Ազգային ժողովում է: Նա հանդիպում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնց առնչվում է Արցախի ժողովուրդը, և ըստ այդմ՝ խախտվում է նրանց իրավունքը: Արցախի ՄԻՊ-ը որպես օրինակ մատնանշեց օդանավակայանը՝ ասելով, որ իրենց հաղորդակցության և ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է: Նա մատնանշեց նաև Սարսանգի ջրամբարից արցախցի գյուղացիների օգտվել չկարողանալը: «Թեև Ադրբեջանն է ամենաշատ աղմուկը բարձրացնում այս առումով, բայց Սարսանգի հարցում Ադրբեջանի մեղավորությունը բավականին բարձր է, քանի որ Ադրբեջանը տիրապետում է ջրանցքի համապատասխան հատվածին, որտեղից պետք է ջուրը բաց թողնվի դեպի Արցախի և Ադրբեջանի հողատարածքներ, և Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել մեզ հետ, որպեսզի ջրանցքի այդ հատվածն իրենք բացեն` և՛ իրենք ջուր ստանան, ի դեպ շատ ավելի մեծ ծավալներով՝ 70-80%-ով, և՛ մենք ստանանք, արդյունքում` և՛ իրենց գյուղացիների իրավունքներն են խախտվում, և՛ մեր գյուղացիների իրավունքներն են խախտվում»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր