00:00:00

Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է, բացի ցուցմունքներից այլ ապացույցներ կան. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ

16:07, 30 ապրիլ 2019

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործը կշարունակի քննել ԱԱԾ-ն: ՀՀ գլխավոր դատախազությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն եւ նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից: «Միեւնույն ժամանակ նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալի բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը»,- ասացին դատախազությունից: Սույն գործի վերաբերյալ երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը Պարոն Աղաջանյանպաշտպանական կողմը պնդում էոր գործը կարված էուղղորդվածքննություն է գնումԻ վերջո ԱԱԾ-ից իրականում ուղղորդում եղե՞լ էթե՝ ոչ: - Ես հակառակը կպնդեի՝ ավելի շատ փաստաբաններն են ուղղորդված տվյալ դեպքում, որովհետեւ նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը, մինչ այս գործը բազմաթիվ քրեական գործերով ներգրավված է եղել որպես պաշտպան եւ բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզ եւ մարդկային մոտեցումը: Այնպիսի կարծիք էին հայտնում, որ կուզենային, որ իրենց պաշտպանյալների վերաբերյալ բոլոր քրեական գործերը քննվեին ԱԱԾ-ում: Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեական գործը ուղղորդված է, կարված է ԱԱԾ-ի կողմից, շինծու է: Այդ բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, եւ հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատախազին, որպեսզի ԱԱԾ քննչական մարմնի քննիչի նկատմամբ հարուցվի քրեական գործ: Այդ անվստահությունըըստ ձեզինչո՞վ է պայմանավորվածի վերջոանգամ ֆեյսբուքյանհարթակում օգտատերերը ավելի շատ հավատում են հենց Սանասարյանինքան՝ ԱԱԾ-ինԱնգամ նշում ենոր եթե մեղադրանքը չապացուցվիապա Արթուր Վանեցյանը պետք էհրաժարական ներկայացնի: - Ես անվստահություն չեմ տեսնում, որովհետեւ պարոն Վանեցյանի եւ ԱԱԾ-ի հեղինակությունը այսօր հանրության մեջ բավականին բարձր է...: Մարդկանց իրավունքն է կարծիք արտահայտելու, մենք որեւէ ձեւով ոչ ուզում ենք մեկնաբանել ոչ էլ խոչընդոտ հանդիսանալ իրենց կարծիքը արտահայտելու: Առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավոր է եւ գործ կարելու, սարքելու պնդումները ես համարում եմ ուղղակի անհեթեթություն: Պաշտպանական կողմը միջնորդություն է հարուցել, որպեսզի հարցաքննվեն իրենց կողմից մատնանշված այն վկաները, որոնք ցուցմունք կտան որոշակի հանգամանքների վերաբերյալ, նաեւ մեղադրանքի վերաբերյալ, հօգուտ իրենց կարող են հանգամանքներ պարզվել: Հիմա տիկին Պետրոսյանը շահարկում է այդ հանգամանքը, չնայած նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունը, սակայն  մինչեւ պարոն Սանասարյանին մեղադրանք առաջադրելը պետք է այդ հարցաքննությունները կատարվեին, նոր որոշեին՝ մեղադրանք առաջադրում են, թե՝ ոչ: Շահարկում էին, որ մենք դիտավորյալ չենք հարցաքննել այդ մարդկանց: Առաջինը՝ քննչական գործողությունների իրականացման տակտիկան եւ ժամանակը որոշում է նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ինչո՞ւ ենք մենք այդպես որոշել. առաջինը՝ մենք չէինք հասցնի կազմակերպել, ինքը ասում է՝ մեկ- երկու օր ունեին, բայց մենք ծանուցագրով մարդկանց հրավիրում ենք, իրենք ասում են՝ իրենց այսինչ օրը հարմար չի: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր