00:00:00

Քարաթափում Վարդաշեն տանող ճանապարհին. երթեւեկությունը երկկողմանի փակվել է

14:32, 30 ապրիլ 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 19:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին զանգվածից դեպի Վարդաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի հին գերեզմանատանը կից թիվ 14 և 15 տների մոտակայքում ավտոճանապարհի լանջից քար է ընկել (մոտ 0,5 տ) և երկկողմանի փակել ավտոճանապարհը, առկա է այլ քարերի ընկնելու վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր