00:00:00

Վանաձորում վթարված ավտոմեքենա է հայտնաբերվել՝ ներսում արյան հետքերով

14:11, 30 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Վանաձորի Մոսկովյան փողոցի մեջտեղում՝ ճանապարհի բաժանարար գոտու վրա, հայտնաբերվել է Վազ 21-06 մակնիշի 24 UL 082 համարանիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենայի դիմապակին հանված է եղել, իսկ մեքենայի ներսում՝ ղեկին, վարորդի նստատեղին ու մեքենայից դուրս հայտնաբերվել է արնանման հետքեր: Դեպքի վայրում հավաքվածների պատմելով, մինչ ճանապարհային ոստիկանների ժամանելը, շտապօգնության մեքենայով մեկ հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ կոտրվել է մեքենայի «ռագատկան», ինչի արդյունքում էլ վարորդը կորցրել է կառավարումն ու մասամբ հայտնվել բաժանարար գոտու վրա: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր