00:00:00

«Մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը». Կոտայքի մարզպետն ուզում է իր դրածոն ունենալ. «Փաստ»

13:35, 30 ապրիլ 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլն արդեն անդրադարձել է, որ ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում առաջիկայում Աբովյանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում Կոտայքի մարզպետի կողմից առաջարկվող թեկնածուին, մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, Աբովյան քաղաքի ընտրություններին ՔՊԿ թեկնածուն մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ներկայիս ենթականերից է ու վերջինիս համար շատ ցանկալի ու հարմար կուսակցական։ Մեր աղբյուրների պնդմամբ, մարզպետի որոշ կողմնակիցներ արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, որ Պետրոսյանը հենց այդ թեկնածուին է ուզում դարձնել քաղաքապետ, որպեսզի Աբովյան քաղաքը նույնպես իր «բուռը հավաքի», այսինքն՝ այստեղ ունենա իր դրածոն։ Տեղեկություններ կան, որ Պետրոսյանն անձամբ է զբաղվելու նախընտրական քարոզարշավով, որպեսզի հանկարծ իր նախագծածից շեղումներ չլինեն և ռիսկային «կիքսեր» թույլ չտրվեն։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, մի առիթով մարզպետը նույնիսկ ասել է՝ «մարզը վերցրել եմ, մնացել է Աբովյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր