00:00:00

ՀՀ ոստիկանության պետի և Ղազախսատանի ՆԳ նախարարի առաջին տեղակալները քննարկել են գործընկերության խորացման հարցեր

02:35, 30 ապրիլ 2019

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևին և ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալիբեկ Կենիսպաևին: Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել հայ և ղազախ իրավապահների համագործակցության մակարդակը, դիտարկել գործընկերության խորացման հնարավորությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում և երկուստեք հավանություն տվել այդ ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու առարկայական հեռանկարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարության փոխգործակցության դաշտում գտնվող այլ հարցեր ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր