00:00:00

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանականների պատվիրակությանը

01:40, 30 ապրիլ 2019

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը մանրամասն ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման, դատավորների նշանակման ընթացակարգերը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, ինչպես նաև դատական համակարգում նախատեսված համալիր բարեփոխումները։ Խորհրդի նախագահն անդրադարձել է հյուրերին հետաքրքրող մի շարք այլ հարցերի ևս: Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր