00:00:00

Ալեքսանդր Սարգսյանը Հայաստան է վերադարձել նախաքննական մարմնի պահանջով

00:18, 30 ապրիլ 2019

Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան։ ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը  irakanum.am–ի հետ զրույցում ասաց, որ Սարգսյանը Հայաստան է վերադարձել նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։ Հիշեցնենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի եւ նրա զավակների մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր