00:00:00

ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հնարավոր են համարել համագործակցությունը նոր տեխնոլոգիաների ոլորտում

23:20, 29 ապրիլ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի շուրջ, պայմանավորվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ, մասնավորապես բժշկությունն ու առողջապահությունը: Հաշվի առնելով Հայաստանի մեծ ներուժը գիտական ոլորտում՝ կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է ներառել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր