00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

22:32, 29 ապրիլ 2019

 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ապրիլի  29-ին  ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման նպատակն է եղել քննարկել ՄԱԿ-ՀՀ կառավարություն համագործակցությունը: 2015թ. հուլիսին ՀՀ վարչապետի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ 2016-2020թթ.» ծրագիրը, որն իր մեջ ներառում է կազմակերպության հետ համագործակցության հիմնական ուղղությունները: 2016-2020թթ. շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց, որի հիմքում ընկած են հինգ ծրագրային սկզբունքները՝  մարդու իրավունքների պաշտպանություն,  կանանց և տղամարդկանց հավասարություն,  շրջակա միջավայրի կայունություն,  արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է  ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը: Նախարարը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրել է ԱԻՆ ոլորտին վերաբերող  օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունները, որոնց նպատակն է աղետների կանխարգելումը վերածել առաջնային խնդրի: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ աղետների հետևանքների վերացմանը, հարկ եղած դեպքում, մասնակցում են բոլորը, իսկ կանխարգելումը՝ բացառապես ԱԻՆ գործառույթն է: Հետևաբար, հարկ է առավել  մասնագիտանալ և խորացնել գիտելիքներն այս ոլորտում: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկա փոփոխությունների արդյունքում կուժեղանա նաև ԱԻՆ կարգավորիչ դերը: Ֆելիքս Ցոլակյանը նաև խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես՝ հիշատակելով ռադիոակտիվ թափոնների խնդիրը և շեշտել, որ այս հարցում միջազգային, առաջին հերթին, ՄԱԿ-ի օժանդակությունը առավել քան հրատապ է: Քննարկման առարկա են դարձել նաև անտառներում և բարձրահարկ շենքերում հրդեհների կանխարգելմանն ուղղված  միջազգային օժանդակության հարցերը: Շոմբի Շարփը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է օժանդակել  Հայաստանին միգրացիոն հոսքերի կառավարման, աղետների հետևանքով առաջացող խնդիրների լուծման գործում: Այս առումով նա կարևորել է ՀՀ կառավարության հետ օրենսդրական աշխատանքների իրականացումը: Շոմբի Շարփը տեղեկացրել է,  որ մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված INSARAG-ի վարժանիքին և չափազանց տպավորված է: Ի դեպ, ՄԱԿ-ի մշտական համակարգողը գորհունակություն է հայտնել  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների համար ԱԻՆ մասնագետների անցկացրած վերապատրաստման դասընթացների կապակցությամբ: Շոմբի Շարփը, ռազմավարական համարելով ՄԱԿ-ԱԻՆ հանագործակցությունը, խոստացել է  նպաստել միջազգային բոլոր կառույցների հետ գերատեսչության կապերի սերտացմանը: Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանն ընդգծել է,  որ ՄԱԿ-ն ու ԱԻՆ-ը ունեն սկզբունքային ընդհանրություններ փրկարարության, տոկունության և հումանիտար առաքելության նպատակադրումով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր