00:00:00

Նար Դոս փողոցի կրպակներն ապամոնտաժվում են

21:51, 29 ապրիլ 2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ քիչ առաջ սկսել են ապամոնտաժել Նար-Դոս փողոցի կրպակները: Կրպակների աշխատակիցները ասում են, հունվար ամսին ծանուցում են ստացել, որ կրպակները պետք է հանվեն մայթերից: «Ոչ մի համաձայնության չենք եկել, որոշում են բերել, որ պետք է քանդվի, և վերջ»,- ասացին նրանք: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողներին ասաց, որ մի քանի ամիս առաջ է ապամոնտաժման որոշում կայացվել: Այնուհետև իրենց տնտեսվարողներին ծանուցումներ են ուղարկել: «Մի մասը հասկացավ, համաձայնեց, որովհետև 1996 թվականից ոմանք անօրինական զբաղեցրել են մայթը: Ապամոնտաժում ենք, որ սիրուն ու բարեկարգ կենտրոն ունենանք: Մայթերն ազատագրելու մեր աշխատանքը շարունակական է լինելու»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը: Նա նշեց, որ կրպակներից որևէ մեկը սեփականության վկայական չունի: Ըստ Մնացականյանի՝ կրպակատարերը բոլորը կայացած գործարարներ են, այլ տարածքներ ու օբյեկտներ ունեն: «Մենք նաև որոշներին ասել ենք, որ պատրաստ ենք հետագայում իրենց տեղ հատկացնել: Մենք նման կրպակներ դեռ շատ ենք ապամոնտաժելու: Նրանք, որոնք կլինեն օրինական, որոնք կհամագործակցեն մեզ հետ, մենք նրանց կհրավիրենք, կտրամադրենք այդ տեղերը»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր