00:00:00

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

21:47, 29 ապրիլ 2019

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել քննարկել ՀՄԸՄ-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում նախատեսված ՀՄԸՄ միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ արդեն մայիսի 10-11-ին Աթենքում անցկացվելու է ՀՄԸՄ երիտասարդական համագումարը, որին մասնակցելու են միության տարբեր երկրների կառույցների անդամները: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում, հատկապես մարզային համայնքներում, սկաուտական շարժման ակտիվացմանը վերաբերող տարբեր հարցեր ու նախաձեռնություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր