00:00:00

Վանեցյանը չի հաջողել միայն մեկ ոլորտում, իսկ ԱԱԾ-ն վաղուց КГБ չէ

21:40, 29 ապրիլ 2019

Ինչպես բոլոր ժամանակաշրջաններում, այնպես էլ ներկայիս Հայաստանում, հասարակության բարոյահոգեբանական վիճակի բարելավումը պայմանավորված է երկրում օրինականության հաստատմամբ, կամ՝ հակառակը։ Այս գործում էլ իրենց անփոխարինելի դերակատարությունն ունեն իրավապահ մարմինները։ Իշխանափոխության արդյունքում տեղի ունեցած կարևորագույն ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի Հանրապետությունում ի չիք դարձավ անպատժելիության մթնոլորտը, քանի որ անգամ նախկինում տեղի ունեցած բազմաթիվ անօրինականություններ բացահայտվեցին և «ջրի երես դուրս եկան»։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հենց այն մարմիններն էին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված Հայաստանում օրինականության հաստատման իրողության հետ։ Հետևաբար պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը վերագրել միայն Նիկոլ Փաշինյանին՝ մոռանալով  Արթուր Վանեցյանին, Վալերիյ Օսիպյանին և այլոց, այդքան էլ ազնիվ չէ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսից մինչ օրս Արթուր Վանեցյանի ղեկավարած կառույցի կողմից հարուցված քրեական գործերը 100 %-ով ապացուցվել են։ Վանեցյանն այն քիչ նշանակումներից էր, որ շատ արագ կարողացավ արդարացնել սպասելիքները․ ընդամենը 3 ամսում նա իր գործընկերների հետ իրավունք ընձեռեց Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է։ Սրանից հետո որոշ շրջանակներ փորձեցին գաղտնալսման միջոցով գցել ԱԱԾ տնօրենի համաբավը, սակայն նույնիսկ այդ նենգ ճանապարհը Վանեցյանի պարագայում անզոր էր, ում շնորհիվ КГБ-ն դարձավ ԱԱԾ։ Միակ բանը, որ մինչ այս Արթուր Վանեցյանին չի հաջողվում, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը բարելավելն է, սակայն դա էլ այն ոլորտն է, որ եթե ինչ որ մեկը կա, ում կհաջողվի լուծել այն, ապա նա Արթուր Վանեցյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր