00:00:00

Երեւանում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

21:35, 29 ապրիլ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երեւանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունից հայտնում են, որ նիստի օրակարգում էին երկու տասնյակից ավել հարցեր: Քննարվկել են ԵԱՏՄ անդամ պետությունների եւ երրորդ կողմերի միջեւ միջազգային պայմանագրեր կնքելու արդյունքներն ու առանձին հարցերը, Սինգապուրի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի բանակցությունների ընթացքը: Համաձայնեցվել է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել թվայնացման օրակարգին, 2018 թվականին ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության կատարելագործման շուրջ: Հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր