00:00:00

Կասկածելի հարստությունը․ նոր Հայաստանում՝ հին սցենարով

21:11, 29 ապրիլ 2019

«Կարծում եմ, որ երիտասարդը ոչ պատրաստ էր հանրության հարցերին պատասխանել, ինչը նշանակում է, որ նա պատրաստ է նման պաշտոն ստանձնել։ Նման հարցրերը հստակ պատասխաններ էին պահանջում, եւ Դավիթ Սանասարյանից հետո պետք էր հատուկ ընտրել այնպիսի մեկին, որն ավելի տպավորիչ կլիներ, զուտ թե ինչպես էր նա ղեկավարելու այդ կառույցը։ Փաստորեն անվստահության մթնոլորտում է նա ստանձնում այդ պաշտոնը»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով Վարչապետին կից վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի շուրջ ծավալվող աղմուկին։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր երիտասարդ պաշտոնյան։ Լրագրողները Քյարամյանից հետաքրքրվել էին, թե 28 տարեկան հասակում ինչպես է կարողացել հսկայական միջոցներ կուտակել։ Քյարամյանը հարցին ի պատասխան հայտարարել էր, թե հաշվետու չէ հանրության առաջ։ Նրա այս պատասխանն առաջացրել էր քննադատություն, ինչից հետո երիտասարդը հանդես էր եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ դրամական միջոցները գոյացել են Եվրոպայում բնակվող քեռու ուղարկած, ինչպես նաեւ արտագնա աշխատանքի մեկնած բարեկամների նվիրատվություններով։ Իհարկե «ջահելի» պարզաբանումը արժանավահատ չդիտարկվեց։ «Բացասական ֆոնի վրա նշանակվեց այդ պաշտոնին։ Ես իհարկե չգիտեմ, ինչպես է նա պաշտոնավարելու, ինչ է փոխվելու, որ նշանակողներն  էլ հետագայում եզրահանգումներ անեն»,- ասաց Ալեքսանյանը։ Դիտարկմանը, թե Արգիշտի Քյարամյանի պատասխանն ըստ էության  նման էր ՀՀԿ-ականների «կռուտիտներին։ Նշենք, որ ՀՀԿ տարբեր պաշտոնյաներ իրենց հսկայական ունեցվածքի վերաբերյալ հարցերին հիմնականում տալիս էին նույն պատասխանը՝ նվիրատվություն է։ «Նա պարտավոր էր կոնկրետ պատասխաններ տալ, հատկապես որ խոսքը վերաբերում է ֆիանսներին։ Նվիրատվությունները վստահելի չեն,  միշտ այդպես կարելի է ասել։ Չեմ կարծում, որ նոր Հայաստանում նման կասկածելի հարստություն ունեցողին նշանակել նման պատասխանատու պաշտոնի»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։ Նշենք, որ չնայած երիտասարդ տարիքին (28 տարեկան) եւ պետական մարմիններում աշխատելու փորձին՝ Քյարամյանը ահռելի հարստության տեր է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված էին նրա 2017թ հայտարարագրերը։ Ըստ այդմ՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին ստացել է 4,674,807.0 աշխատավարձ, նրա դրամական միջոցները 2017թ հարկային տարում կազմում էին 32մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար փոխառություն։ Երեւանի դատախազի պաշտոնը ստանձնելու ժամանակ երիտասարդը ունեցել է 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 մեքենա, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր