00:00:00

Արարատում Nissan XТrail-ը բախվել է «ՎԱԶ 2109»-ին, ապա խանութի պատին ու շրջվել. հայր ու որդի հիվանդանոցում են

19:57, 29 ապրիլ 2019 Պատահարներ

Արարատի մարզում, ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։35-ի սահմաններում Արարատի մարզի Արեւաբույր գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նշան Հ.-ն իր վարած Nissan X Trail մակնիշի 35 MC 908 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Երեւանյան խճուղու սկզբնամասում բախվել է Մխչյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտուշ Գ.-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի 34 QՍ 898 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, այնուհետեւ առաջ է ընթացել, բախվել նույն վայրում գործող Մրգավետ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 42-ամյա Արամ Գ.-ին պատկանող խանութ-սրահի պատին, պատուհաններին եւ կողաշրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր  57-ամյա Կարապետ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին, ովքեր հայր ու որդի են, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր