00:00:00

Մեկ շաբաթում գրանցվել է 126 արտակարգ դեպք. Զոհվել է 5 մարդ

15:21, 29 ապրիլ 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 272 դեպք, որից 126-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 54 հրդեհ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 5 եւ տուժել 48 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 5 դեպք, որի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր