00:00:00

Երեւանյան խաչմերուկում մեքենան բախվել է երկու հենասյան եւ շրջել դրանք. Ճանապարհը դարձել է անանցանելի

15:09, 29 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոմանոս Մելիքյան եւ Արմին Վեգների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու հենասյուն շրջվել է ճանապարհի երթեւեկելի հատված, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի (հավանաբար ավտոմեքենա է բախվել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է սյուներին, ինչի հետեւանքով սյուները շրջվել են: Փրկարարները «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ միասին սյուները ճանապարհի երթեւեկելի հատվածից տեղափոխել են անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր