00:00:00

Շրի Լանկայում կարգելվեն դեմքը ծածկող հագուստները

13:16, 29 ապրիլ 2019 Աշխարհ

Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան կզղում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո օրենք է ստորագրել, որով արգելում է կրել երեսը ծածկող զգեստներ: Ինչպես հայտնում է Ada Derana-ն, նախագահը նման որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի իրավապահ մարմինների աշխատանքը հեշտանա: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 29-ին: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայի մի քանի եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 250-260 մարդ է մահացել, նրանց թվում՝ 40 արտասահմանցի: Ահաբեկչություններից օրեր անց պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր