00:00:00

Արմավիր-Երևան ճանապարհին բախվել են ԳԱԶ-2410-ը եւ Ford-ը. երեք հոգի հոսպիտալացվել է

13:05, 29 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ 39-ամյա Դանիել Ասլանյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 22-ամյա Վարդգես Ռստակյանի Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով երկու վարորդներն ու Վ. Ռստակյանի ուղևոր, Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Ահարոն Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր