00:00:00

Հռոմի պապը շնորհավորել է Արևելյան եկեղեցիների քրիստոնյաների Զատիկը

00:31, 29 ապրիլ 2019 Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է այն հավատացյալներին, որոնք ապրիլի 28-ին նշում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Արևելյան եկեղեցիների մեր եղբայրներին ու քույրերին, որոնք հուլյան տոմարով նշում են Զատկի տոնը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը, ուղղում եմ իմ սրտագին շնորհավորանքները։ Հարություն առած Տերը թող նրանց լցնի լույսով և խաղաղությամբ»,- հայտարարել է Հռոմի պապը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում պատարագի ավարտից հետո շնորհավորելով  «բոլոր արևելյան կաթոլիկների և ուղղափառների» Զատիկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր