00:00:00

Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայի եւ Ռուսաստանի համատեղ գոյակցության նոր պայմանները. Վլադիմիր Զելենսկի

22:00, 28 ապրիլ 2019 Աշխարհ

Նախագահական մրցավազքի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կարիք չկա խոսել Ուկրաինայի եւ ուկրաինցիների հետ սպառնալիքի, ռազմական եւ տնտեսական ճնշման լեզվով:
Նրա կարծիքով, դա կրակը դադարեցնելու եւ Մինսկի գործընթացը ապարագելափակելու համար լավագույն ճանապարհը չէ: Ընդ որում, նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել: «Ես հուսով եմ, որ նորմանդական ձեւաչափով առաջիկա հանդիպման ժամանակ Ռուսաստանը կցուցադրի ապաէսկալացիայի պատրաստակամությունը: Այդ պատրաստակամությունը պետք է ամրապնդվի մեր քաղաքացիների երկկողմանի փոխանակմամբ «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով եւ առանց բացառության: Մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայի եւ Ռուսաստանի համատեղ գոյակցության նոր պայմանները՝ հասկանալով, որ իսկական նորմալացումը տեղի կունենա միայն ամբողջական ապաշրջափակումից հետո ինչպես Դոնբասի, այնպես էլ Ղրիմի: Ուկրաինան չի հանձնվում այդ բառի բոլոր իմաստներով»,- ասվում է Զելենսկու հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Telegram-ալիքում իր թիմի կողմից: Նա նաեւ հույս է հայտնել, որ «Ռուսաստանում, այնուամենայնիվ, ավելի հակված են խոսելու, քան կրակելու»:
ՈՒՆԻԱՆ-ի հաղորդմամբ, ավելի վաղ Պուտինը հայտարարել էր Զելենսկու հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին Դոնբասում պատերազմն ավարտելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր