00:00:00

Ինդոնեզիայի ընտրություններում ձայների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից մահացել է 270 մարդ

21:41, 28 ապրիլ 2019 Աշխարհ

Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ զոհերի թիվը գերազանցել 270-ը: Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիեֆ Պրիո Սուսանտոն: «Ընտրատեղամասերում աշխատող առնվազն 272 մարդ մահացել է, նրանց մեծ մասի մահվան պատճառ է դարձել գերհոգնածությունը: Եվս 1,8 հազարը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասել է ներկայացուցիչը: Նա նաև նշել է, որ առողջապահության նախարարությունը դեռևս ապրիլի 23-ին թողարկել է հատուկ շրջաբերական աշխատանքային կարգապահությանը հետևելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փոխհատուցում կտրամադրի զոհվածների ընտանիքներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր