00:00:00

Փաշինյանը եւ Ծառուկյանը քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան

21:04, 18 ապրիլ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր կառավարությունում քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ «Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, դրանց թվում՝ կառավարություն–խորհրդարան հարաբերությունները, «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ներդրումային միջավայրին առնչվող հարցեր»,–նշեց նա։ Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ irakanum.am-ի հետ զրույցում  նշեց, որ եղել է կառուցողական, բարեկամական եւ արդյունավետ հանդիպում, սակայն հրաժարվեց նշել, թե ինչ համաձայնության են եկել։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը այսօր եկել էր կառավարություն՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ։ Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված նրա այցը կառավարություն, Ծառուկյանը հրաժարվել է պատասխանել եւ հետնամուտքից հեռացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր