00:00:00

Եթե վարչապետը որեւիցե վարկյան չվստահի ինձ, այդ վարկյանից ես կազատվեմ զբաղեցրած պաշտոնից. Սանասարյան

19:17, 18 ապրիլ 2019

Քրեական գործը պետք է բաժանել երկու մասի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` անդրադառնալով ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործին: Ակնհայտ է, որ եթե գործը պետական պաշտոններում զբաղեցրած մարդիկ այլ շարժառիթ են ունեցել, ապա նրանց գործը պետք է տարանջատվի: Բայց, ըստ էության, դրանից, եթե անգամ լինեն նոր ձերբակալություններ, խնդրի էությունը չի փոխվում: Ովքեր որ տարիներ շարունակ պետությանը  վնաս են տվել, նրանց պետք է պատասխանատվության ենթարկվեն Նա նաեւ տեղեկացրեց, որ իր մտահոգություններով կիսվել է երկրի վարչապետի հետ. «Երկրի վարչապետը չի կարող ուրիշ բան ասել, քան հավաստել, որ պետք է … Նախ ինքը չպետք է խառնվի նախաքննական մարմնի աշխատանքներին, սա օրենքի պահանջ է, եւ  վարչապետը պետք է հետեւի կոնկրետ գործընթացների, եւ եթե զգա, որ այլ ուղղությամբ է գնում, ինքը համապատասխան դիրքորոշում կհայտնի: Եթե վարչապետը որեւիցե վարկյան չվստահի ինձ, ես անձեռնամխելի չեմ, այդ վարկյանից ես կազատվեմ զբաղեցրած պաշտոնից: Եթե ես որեւիցե վարկյան չվստահեմ վարչապետին, ես ինքս դումում կգրեմ ու դուրս կգամ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր