00:00:00

Ցրտահարություն չի լինի, բայց անձրեւները շատ ինտենսիվ են լինելու մինչեւ ապրիլի 20-ը. սպասվում է կարկուտ. Ցոլակյան

16:13, 18 ապրիլ 2019

Անձրեւները մինչեւ ապրիլի 20-ը շարունակվելու են, իսկ 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով: Նրա խոսքով, ջերմաստիճանն նվազելու է առավելագույնը հասնելով +3 աստիճանի: «Օդերեւութաբաններն  99 տոկոսով ասում են, որ ցրտահարություն չի լինի: Զրոյից ցածր ջերմաստիճան չեն կանխատեսում»,-ասաց Ցոլակյանը: Նա հավելեց, որ արդեն երեկ առաջին կարկուտը եղել է, որը մեծ վնասներ չի պատճառել. «ապրիլի 18-19-ին նորից կարկուտ սպասվում է»: Իր հերթին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւս նշեց, որ ունի տեղեկություններ, որ կարկուտից լուրջ վնասներ այս պահին չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր