00:00:00

Կարծես «յառմառկա» եկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա. ի՞նչ, դու հլա սուս մնա. Գեւորգ Պետրոսյանը՝ Հովակիմյանին

15:29, 18 ապրիլ 2019

Կարծես Վահագն Հովակիմյանն այստեղ գործուղված լինի «Իմ քայլի» դեմ գործողություններ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ ասելով. «Մաթեմատիկայից էդքան մո՞տ եք: Ասում եք՝ ձեր խմբակցությունից ընդամենը 5-6 հոգի են ելույթ ունենում:Նախ ձեզ ի՞նչ պետք է, թե մեր խմբակցությունից քանի հոգի են ելույթ ունենում: Եթե այդքան մոտ եք մաթեմատիկային, ձեր խմբակցությունը 88 պատգամավորից է կազմված, նրանցից քանիսն են ելույթ ունենում: Հետո էստեղ կարծես «յառմառկա» եկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք, ծրագրից խոսացեք, ի՞նչ ունեք էս ժողովրդին ասելու: Ի՞նչ տնտեսական ծրագիր ունեք, ի՞նչ սոցիալական խնդիրներ եք լուծելու: Ինչ եք էստեղ շորերի անուններ տալիս: Գիտենք, որ դուք էլ ունեք էդ շորերից»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Նա ընդգծեց, որ իրենք առարկայական հարցեր են բարձրացնում,. «Դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի մեջ գտնվել: Հենց հիմա ես հեռախոսի համարով կարող եմ ասել, թե ում հետ եմ հանդիպել, ինչ խնդիր է բարձրացրել, իսկ դուք էստեղ գալիս եք խոսում եք «ֆուլ հաուսի» դերասաններից»: Այդ պահին տեղից պատգամավորներից մեկն արձագանքեց, ինչին Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց. «Ի՞նչ ա, դու հլա սուս մնա»: Դահլիճում աղմուկ բարձրացավ, որովհետեւ տեղից բոլորը դժգոհություն էին արտահայտում: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը անջատեց Գեւորգ Պետրոսյանի խոսափողը՝ նշելով, որ ժամանակն սպառվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր