00:00:00

Երեք մեքենա բախվել են Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում․ կա վիրավոր

04:28, 18 ապրիլ 2019 Իրավական

Ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի, Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Կարապետ Գաբրիելյանի KIA մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Նաղդալյանի Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Սամվել Բադալյանի  ВАЗ 2106 ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Ս. Բադալյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր