00:00:00

Հայազգի գործարարը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար գումար կհատկացնի

03:44, 18 ապրիլ 2019

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Անդրեյ Անդրևը (Օհանջանյանց), ով ինտերնետ-ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիրն է, ֆինանսական օգնություն կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: « Խոստանում եմ 100 տոկոսով փոխանցել Badoo-ի եկամուտը, որը կայքը կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից: Սիրտս Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- գրել է գործարարն Instagram-ի իր էջում: Անդրեյ Օհանջանյանցը ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Հանդիսանում է առավել հաջողակ համացանցային ձեռնարկատերերից մեկը: Գործարարի կարողությունը գնահատվում է 500 մլն դոլար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր