00:00:00

Լենա Նազարյանին, ով հեգնել է իմ հորդորը, հրավիրում եմ բանավեճի, ինքը կարող է ներկայանալ ծածկագրով, ես՝ ձեռնունայն. Գևորգ Պետրոսյան

03:01, 18 ապրիլ 2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին բանավեճի է հրավիրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Պետրոսյանը՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահը հեգնել է իր հորդորը՝ գրքեր ու օրենքներ կարդալ: «Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ցանկացած թեմայով, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով: Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն... Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ... Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝ հեգնում է կարդացողներին...»,-ասված է Պետրոսյանի գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր