00:00:00

«Գազպրոմ-Արմենիայի» հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում. փոխվարչապետ

00:28, 18 ապրիլ 2019

«Գազպրոմ-Արմենիայի» հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում: Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք այդ ընկերությունում առաջիկայում սպասվում է օպտիմալացում: Նրա խոսքով, խոսքը «Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումների մասին չէ: «Աշխատանքի օպտիմալացում, եթե լինի էլ, պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին», - բացատրեց Գրիգորյանը: Միեւնույն ժամանակ, ինչպես նա նշեց, տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են: Փոխվարչապետը նաեւ վստահություն հայտնեց, որ մամուլում հազարավոր մարդկանց առաջիկա կրճատումների մասին հայտնված հրապարակումները չեն հաամապատասխանում իրականությանը: Պատգամավորի խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել կրճատումների կանխման համար, Գրիգորյանն ասաց, որ իշխանությունների գործողությունները պետք է ողջամտության շրջանակում լինեն եւ չպետք է հանգեցնեն գազի նոր գնաճին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր