00:00:00

Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց՝ այդ թվում և ԳԱԼԱ-ն, քաղաքական հետապնդման ենթարկվի․ Փաշինյան

21:10, 17 ապրիլ 2019

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը  2007 թվականի հոկտեմբերի 17-ին գնացել է Գյումրի և ԳԱԼԱ ՀԸ հարցազրուց է տվել, որից հետո այդ ՀԸ-ի նկատմամբ սկսվել է  բռնարարքների շարք ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի կողմից։ «ԳԱԼԱ ՀԸ-ն տուգանվել է 25 մլն դրամով։ Այդ որոշումը բողոքարկվել է ՄԻԵԴ, որը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում։ ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վերաբացել է գործը և վերացրել 25 մլն դրամ տուգանքի ակտը, ինչից հետո պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման և ԳԱԼԱ ՀԸ-ի կրած 25 մլն դրամ վնասը չի պատրաստվում վերադարձնել որպես պետություն»,- իրավիճակը ներկայացրեց Մարուքյանը՝ վարչապետ Փաշինյանից հետաքրքրվելով ՝ արդյոք ծանոթ է այս իրավիճակին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ չէ ներկայացված դեպքին, կծանոթանա: Միայն կարող է ենթադրել, որ այդ բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007 թվականին իրականացրել են այդ ստուգումները։ «Խնդիրը լուծելիության տիրույթում է»,- ասաց  Փաշինյանը՝ հավելելով․ «Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց՝ այդ թվում և ԳԱԼԱ-ն, քաղաքական հետապնդման ենթարկվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր