00:00:00

Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի ճգնաժամի դժվարություններն ու կթևակոխի ծաղկման շրջան. Փաշինյանի ուղերձը՝ Ասադին

17:39, 17 ապրիլ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթեւակոխի վերականգնման եւ ծաղկման շրջան: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ կայունություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր