00:00:00

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, և ի՞նչն է պատճառը»․ Մարուքյանը հանեց կոստյումը

16:34, 17 ապրիլ 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմմբ ՀՀ նոր իշխանություններ հագել են Սրժ Սարգսյանի հագով կարած կոստյումը։ Այս մասին Մարուքյանը հայտարարեց իր ելույթի ընթացքում։ «Հայտնի է, որ այս պետական կառավարման կառոուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է»,- ասաց Մարուքյանը: ԼՀԿ առաջնորդը ևս մեկ անգամ ներկայացրեց իրենց խմբակցության կողմից առաջարկվող ՀՀ կառավարության կառուցվածքի տարբերակը, ըստ որի, պետք է ստեղծվի Ներքին գործերի նախարարոություն և Ազգային անվտանգվության նախարարություն: Մարուքյանի խոսքով՝ Նոր Հայաստանում արատավոր համակարգերը պետք է վերանան ու հաշվետու լինեն ժողովրդին, իսկ հաշվետու կարող են լինել խորհրդարանի միջոցով: «Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե ինչպես պետք է մեր պետական կառավարման համակարգը դարձվի բաց, ժողովրդավար ու հաշվետու»,-հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր