00:00:00

Ձերբակալվել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատողը․ նա Պակիստանի քաղաքացի է

16:11, 17 ապրիլ 2019

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որը ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մի քանի օր առաջ սահմանապահ վերակարգը Թուրքիայի տարածքում անհայտ անձի էր նկատել, որը մոտեցել էր Հայաստանի պետական սահմանին: Նա անցել էր սահմանային Արաքս գետը (որով անցնում է պետական սահմանը) եւ Հայաստանի տարածքում թաքնվելու փորձ էր ձեռնարկել: Մի քանի րոպե հետո նրան ձերբակալել էին Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները: Հարցերին պատասխանելիս ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է եւ մտադիր էր տարանցմամբ Եվրամիության երկրներ ուղեւորվել: Զննությամբ սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր եւ բջջային հեռախոս: Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ հանցագործության կատարման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր