00:00:00

Թույլ տվեք այդ հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ․ Դատախազը՝ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին

15:50, 17 ապրիլ 2019

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավվելու վերաբերյալ տեղեկությանը, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն։ «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ քրեական գործ է քննվում , նաև աշխատակիցների նկատմամաբ քրեական հետապնդումներ են իրականացվել, այդ գործով նախաքննությունը շարունակվում է, բնականաբար բոլոր վարկածներն են ստուգվում:  Թույլ տվեք այդ հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում այդ մասին համապարփակ տեղեկատվություն հանրությանը տրամադրել»,-ասաց նա: Գլխավոր դատախազը լրագրողներին հորդորեց ըմբռնումով մոտենալ իրեն՝ խոստանալով առաջիկայում գործի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր