00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

15:13, 17 ապրիլ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։ Այս մասին  հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ եւ եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի եւ կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի եւ ընդհանուր արհավիրքների դեմ համատեղ պայքարի փորձառություն: Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս եւ երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն եւ նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ եւ ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր