00:00:00

Շիրակի մարզում հայտնաբերվել է հակատանկային ական

14:31, 17 ապրիլ 2019

Ապրիլի 16-ին` ժամը 19:44-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3 տիպի հակատանկային ական: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ժամը 20:48-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր